Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրահանգի 10-րդ կետով`
1.Կատարել Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում Աշխեն Խանզադյանին սեփականության իրավունքով պատկանող, Մայիսյան փողոց թիվ 32/2 (կադաստրային ծածկագիր 07-005-0008-0036) ծածկագրով հողամասի սահմանների և երկրաչափական պատկերի ուղղումը` հիմք ընդունելով որակավորող <<Գեոլենդ>>ՍՊԸ-ի կողմից փաստացի չափագրման հիման վրա կազմված հողամասի հատակագիծը:
2.Քանի որ հողամասի գծային չափերը նախկինում սխալ են պատկերվել, հիմք ընդունել փաստացի օգտագործվող տարածքի չափագրման հիման վրա կազմված հատակագիծը և ապահովել սեփականության իրավունքով Աշխեն Խանզադյանին պատկանող 0,28 հա մակերեսը: