Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերով՝ 1. Արթուր Գարիկի Հայրապետյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Ծաղկաձոր համայնք, Մայիսյան փողոց թիվ 4 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 20072020-07-0036, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0009-0018-) 0,1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 466,82քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Մայիսյան փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող, 0,015536 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0009-0122 :
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 2 513 197 (երկու միլիոն հինգ հարյուր տասներեք հազար հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ: |