Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով` 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 22-ի <<Ծաղկաձոր համայնքի 2017 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները `
1) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված 4267(Կենցաղային և հանրային սննդի նյութեր) << 50.0 թիվը փոխարինել 150.0 թվով>>:
2) Բաժին 9 խումբ 4 դաս 1 (Բարձրագույն մասնագիտական կրթություն) հոդված 4729 (Այլ նպաստներ բյուջեից) <<500.0 թիվը փոխարինել 260.0թվով>>:
3) Բաժին 9 խումբ 4 դաս 1 (Բարձրագույն մասնագիտական կրթություն) հոդված 4727 (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) <0.0 թիվը փոխարինել 240.0թվով>>:
4) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված 5122 (Վարչական սարքավորումներ) <<1000.0 թիվը փոխարինել 850.0թվով>>:
5) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) <<0.0 թիվը փոխարինել 150.0 թվով>>:
6) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված 4891 (Պահուստային միջոցներ) <<7433.3 թիվը փոխարինել 7333.3 թվով>>:
Անհրաժեշտ է << Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար երաժշտական գործիքների, և Ծաղկաձորի համայնքապետարանի կարիքների համար տնտեսական ապրանքների ձեռք բերում, որի հետևանքով կատարվում է բյուջեի փոփոխություն: Սակայն 2017թվականի Ծաղկաձոր համայնքի բյուջեն էական փոփոխության չի ենթարկվում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |