Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 02-ի թիվ 02 արտահերթ նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 87-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 10-ի թիվ 35 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի 17-ի թիվ 49 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասերը աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին:
6. Համայնքային սեփականություն համարվող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին: