Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով՝
- Նաիրա Զորայրի Կազումյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 16 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2272096) 0.837 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 2512,35 քմ ընդհանուր մակերեսով շինությանը կից՝ քաղաք Ծաղկաձոր, Մհեր Մկրտչյան փողոց թիվ 14/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05062017-07-0063, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0021-0070), 0,0193 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը:
-
Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 14 658 303 (տասնչորս միլիոն վեց հարյուր հիսունութ հազար երեք հարյուր երեք) ՀՀ դրամ:
|