|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2019 թվականի N 627 |
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով "Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին" օրենքի 16-րդ հոդվածով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով`
- Ստեղծել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողով:
- Հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի անհատական կազմ՝ համաձայն հավելված 1-ի :
-
Հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելված 2-ի:
- Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2015 թվականի նոյեմբերի 16-ի <<Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման հանձնաժողով ստեղծելու մասին>> թիվ 278 որոշումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|