Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և 34-րդ հոդվածի 5-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով`
- Հաստատել Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականի աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն հավելվածի :
-
Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկ շաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
-
Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 07-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականիկառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 91 որոշումը:
-
Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունների կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
|