|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունվարի 2020 թվականի N 11 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրահանգի 10-րդ կետով` 1.Դադարեցնել Ծաղկաձոր համայնքի սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Սարալաբջի 2-րդ փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող (վկայական N16122019-07-0126) 0,1121 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
2.Կատարել Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում <<Վաղարշ և Որդիներ կոնցեռն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 07-005-0023-0010 ծածկագրով հողամասի սահմանների ուղղումը` հիմք ընդունելով որակավորող անհատ ձեռներեց <<Հակոբ Մարգարյան>>-ի կողմից փաստացի չափագրման հիման վրա կազմված հողամասի հատակագծի:
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|