Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով՝ 1. Կարապետ Վազգենի Ասատրյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց թիվ 9 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 03082021-07-0112, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0023-0324) 0,275 հա մակերեսով հատուկ պահպավնող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 609,34 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 10/1 հասցեում գտնվող, 0,1200 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը:
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 12616560 (տասներկու միլիոն վեց հարյուր տասնվեց հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ: |