Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> թիվ 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով՝ 1. Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում 07-005-0026-0709 կադաստրային ծածկագրով պատկերված հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |