Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 01 արտահերթ նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2019 թվականի չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի ընթացքում կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին:
4. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հերթական նիստերի օրերը սահմանելու մասին:
5. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին:
6. Համայնքային սեփականություն համարվող գույքը ուղղակի վաճառքով օտարելու մասին: |