|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 օգոստոսի 2019 թվականի N 605 |
2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԱԼ-5 ԼՈՏԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 68-րդ և 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետովՙ հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի թիվ 41 որոշումը և 2019 թվականի օգոստոսի 12-ի թիվ 05 արձանագրությունը`
-
Հրանտ Արամի Խուրշուդյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 12022019-07-0062, կադաստրային ծածկագիր 07-005-0023-0286), քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 6/12 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,287959 հա մակերեսով հողամասը 14 329 991 (տասնչորս միլիոն երեք հարյուր քսանինը հազար ինը հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամով:
-
Հրանտ Արամի Խուրշուդյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|