Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 51


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և  Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 3-րդ և 7-րդ կետերով՝

1.  Համլետ Ասատուրի Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Վ.Հարությունյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 05062019-07-0081, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0061) 0.4104 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված  հողամասին  և հողամասի վրա ամրակայված 1704.4 քմ ընդհանուր  մակերեսով շինություններին կից՝ քաղաք  Ծաղկաձոր, Վ.Հարություիան փողոց  թիվ 15/2 հասցեում  գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական N 16072019-07-0082, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0190), 0,26065 հա ընդհանուր  մակերեսով    համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման  համար նախատեսված հողամասը:

  1. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 11 791 806 (տասնմեկ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր վեց) ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner