<<Մուլտի Ռեստ Հաուս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց, թիվ 8 հասցեում գտնվող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության կատարվել է շինության ինքնակամ կառուցում:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով / սեփականության իրավունք ունեցող անձի կողմից հողամասի վրա շինության ինքնակամ կառուցում/ և 219 1 հոդվածով և հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 14-ի թիվ 08 նիստի արձանագրությունը՝
1. <<Մուլտի Ռեստ Հաուս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /ՀՎՀՀ՝ 02555281, հասցե՝ քաղաք Երևան, Համո Սահյան փողոց, թիվ 102/1, տնօրեն՝ Գևորգ Խաչատուրի Անտոնյան / նկատմամբ նշանակել տուգանք` 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2.Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
5. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: