Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով՝
- Վահագն Ավետիքի Նազարյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Սարալանջ փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18102019-07-0035, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0002-0003) 1.1 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 492.16 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ քաղաք Ծաղկաձոր, Սարալանջ փողոց թիվ 12/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29062020-07-0147, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0002-0038), 0,35 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը:
-
Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 15 834 000 (տասնհինգ միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար ) ՀՀ դրամ:
|