<<Մատակարարում>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Իսահակյան փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության կատարվել է շինության ինքնակամ վերակառուցում:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով / սեփականության իրավունք ունեցող անձի կողմից հողամասի վրա շինության ինքնակամ կառուցում/ և 219 1 հոդվածով և հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 10 նիստի արձանագրությունը՝
1. Մատակարարում>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /ՀՎՀՀ 00891321, հասցե՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 210/49/ նկատմամբ նշանակել տուգանք` 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2.Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
5. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: