|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2021 թվականի N 63 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝
- Տիրան Սամվելի Գևորգյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց թիվ 88/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 01022021-07-0024, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0113) 0,0285 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 242.36 քմ մակերեսով հանգստի տնակին կից՝ Ծաղկաձոր համայնք, Պահլավունյաց փողոց թիվ 88/5 հասցեում գտնվող, 0,01հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 13072021-07-0154, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0127)՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը:
-
Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 617 660 (մեկ միլիոն վեց հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
- Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 14-ի << Համայնքային սեփականություն համարվող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին>> թիվ 52 որոշումը:
|
Կողմ -4 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|