Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով `
1.<<Վաղարշ և որդիներ կոնցեռն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /գործունեության հասցեն` ք.Ծաղկաձոր, Սարալանջի փողոց, թիվ 2/2 / տրամադրել՝
1) 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հանրային սնունդ կազմակերպելու և իրացնելու թույլտվություն՝ 180 քմ տարածքում,
2) 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառք կամ իրացում կազմակերպելու թույլտվություն՝ 180 քմ տարածքում,
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: