Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերով՝
-
<<Լեյա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց թիվ 2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06112014-07-0068, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0637) 1.2168 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 9221.65 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ քաղաք Ծաղկաձոր, Օլիմպիական փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24102013-07-0020, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0618), 0,7038 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասը:
-
Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 31 839 912 (երեսունմեկ միլիոն ութ հարյուր երեսունինը հազար ինը հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
|