Արմեն Ռազմիկի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Խաչիկ Մուրադյան փողոցում գտնվող հողամասի վրա առանց համապատասխան թույլտվության կատարվել է հասարակական շինության ինքնակամ կառուցում:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ծաղկաձորի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով / սեփականության իրավունք ունեցող անձի կողմից հողամասի վրա շինության ինքնակամ կառուցում/ և 219 1 հոդվածով և հիմք ընդունելով վարչական հանձնաժողովի 2020թվականի հուլիսի 02-ի թիվ 06 նիստի արձանագրությունը՝
1. Արմեն Ռազմիկի Նազարյանի /անձնագիր՝ AK 0536271, ՀԾՀ 2503690122, հասցե՝ քաղաք Երևան,Նորք Մարաշ, 11-րդ փողոց, թիվ 6/ նկատմամբ նշանակել տուգանք` 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2.Տուգանքը վճարել սույն որոշումը ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում Ծաղկաձոր համայնքի բյուջե` 900125002114 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պարտապանին իրազեկելուն հաջորդող օրը:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
5. Վճարումը սահմանված ժամկետում չիրականացնելու և որոշումն անբողորքարկելի դառնալու դեպքում գումարը կգանձվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: