|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2019 թվականի N 51 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 3-րդ և 7-րդ կետերով՝ 1. Համլետ Ասատուրի Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Վ.Հարությունյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05062019-07-0081, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0061) 0.4104 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 1704.4 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ քաղաք Ծաղկաձոր, Վ.Հարություիան փողոց թիվ 15/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16072019-07-0082, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0190), 0,26065 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասը:
-
Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 11 791 806 (տասնմեկ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր վեց) ՀՀ դրամ:
|
Կողմ -7 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|