Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով ` 1. Ծաղկաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց թիվ 7 հասցեի ճոպանային քարշակը և սահուղին (սեփականության իրավունքի գրանցման վկայական N2615087, տրված` 2009 թվականի ապրիլի 29-ին) 20 տարի ժամկետով, տարեկան 250000 (երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրել <<Արայիկ Ասրյան Վլադիկի>> անհատ ձեռնարկատիրոջը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |