Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 10 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի երրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Լիլիթ Նադոյանին գումար վերադարձնելու մասին:
4. <<Ծաղկաձորի Լևին Հարությունյանի անվան լեռնադահուկային մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության բակային տարածքի և շենքի վերանորոգման աշխատանքները անհատույց հանձնելու մասին:
5. Ամենագնաց մեխանիզմների համար անվճար կայանատեղ հատկացնելու մասին:
6. Համայնքային սեփականություն հողամասը ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում օտարելու մասին: |