Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով ՝
1. Եղիշե Ռոմանի Սիմոնյանին ողղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 8/9 հասցեում գտնվող,(վկայական համար 12032020-07-0085, կադաստրային ծածկագիր 07-005-0026-0808) Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված 0,008712 հա մակերեսով հողամասը` 394 131 (երեք հարյուր իննսունչորս հազար հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամով և իր կողմից կառուցված 69,06 քմ արտաքին մակերեսով շինությունը` 538 668(հինգ հարյուր երեսունութ հազար վեց հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: