Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 27


Զեկ. ԳԱՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա   ստանալու   նպատակով  հետևյալ ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ համաձայն հավելվածների՝

  1) Հավելված 1՝ Ծաղկաձոր համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքի հարակից զբոսայգու կառուցման աշխատանքներ,

  2) Հավելված 2՝ <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության բակային տարածքի մանկական խաղահրապարակի համար կարուսելների ձեռքբերում,

  3) Հավելված 3՝ Ծաղկաձոր համայնքի Խաչիկ Մուրադյան փողոցի ասֆալտապատման, մայթի կառուցման աշխատանքներ,

  4) Հավելված 4՝ Ծաղկաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի մուտքերում ավտոմատ կոդային փականների և տեսախցիկների տեղադրման աշխատանքներ,

  5) Հավելված 5՝ Ծաղկաձոր համայնքի փողոցների կոյուղագծերի կապիտալ վերանորոգման, նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքներ,

  6) Հավելված 6՝ Ծաղկաձոր համայնքի փողոցային լուսավորությանհամակարգի վերատեղափոխման և ավտոմատ պահուստային գծի տեղադրման աշխատանքներ,

  7) <<Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության բակային տարածքի և շենքի վերանորոգման աշխատանքներ: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner