Այսօր: Ուրբաթ, 3 Ապրիլի 2020թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 72
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 72


Զեկ. ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 8-ի N 1/փ-86 եզրակացությունը՝

 1.Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծում կատարել հետևյալ փոփոխությունը՝ Ծաղկաձոր համայնքի Անտառային 1-ին թաղամաս թիվ 10 հասցեում գտնվող 0,09247 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից  փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի: 

2.Նշված փոփոխությունը կատարել նաև համայնքի կադաստրային քարտեզում՝ 07-005-0026-0767 կադաստրային ծածկագրով պատկերված հողամասի 0,09247 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից  փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner