Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով դիմումը՝
1. <<Էրեբունի մաքրություն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ամսական 190 000 /մեկ հարյուր իննսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ վարձավճարով, մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը վարձակալության տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հետևյալ գույքերը՝
1) Բեռնատար ավտոմեքենա՝ ԶԻԼ MMZ-4502,
2) Աղբատար ավտոմեքենա՝ KO- 440 ԳԱԶ 48321-01,
3) Աղբատար ավտոմեքենա՝ KO 413 ԳԱԶ 5314:
4) Աղբամաններ`94 հատ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|