Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> թիվ 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով՝ 1. Ծաղկաձոր համայնքի Սարալանջի փողոց թիվ 12/2 հասցեում գտնվող հողամասի 0.2270 հա մակերեսով հատվածը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |