Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդհոդվածի 2-րդ, 3-րդև 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 07-ի <<Տեղական տուրքերի և վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 89-Ն որոշման թիվ 1 հավելվածի I գլուխը լրացնել 18-րդ, 19-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
<< 18. Սույն գլխի 4-րդ կետը սահմանել 0.75 գործակցի կիրառմամբ:
19. Սույն գլխի 8-րդկետը, 9-րդկետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերը սահմանել 1,5 գործակցի կիրառմամբ:>>
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող տասներորդ օրը: |