Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 10-ի թիվ 01 արտահերթ նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի 2018 թվականի չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
2. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից 2019 թվականի ընթացքում կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին:
4. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հերթական նիստերի օրերը սահմանելու մասին:
5. <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի համայնքի ղեկավարի առաջարկած թեկնածուին համաձայնություն տալու մասին:
6. Համայնքային սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին: |