Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով <<Կրեդիտ Կորպ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝ 1. <<Կրեդիտ Կորպ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերությանը վերադարձնել հողի հարկի և գույքահարկի դիմաց համայնքի բյուջե ավել վճարված գումարները՝ համապատասխանաբար՝ 7245 /յոթ հազար երկու հարյուր քառասունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ և 11731 /տասնմեկ հազար յոթ հարյուր երեսունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |