Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով՝
-
Գուրգեն Ռուբիկի Հակոբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ փողոց թիվ 5 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10102019-07-0030, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0003-0014) 0,06 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 145,82 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28112019-07-0151, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0003-0060), 0,009237 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը:
-
Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 417 882 (չորս հարյուր տասնյոթ հազար ութ հարյուր ութսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:
|