Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> թիվ 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով՝ Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 48/2 հասցեում գտնվող 07-005-0009-0106 կադաստրային ծածկագրով պատկերված հողամասի 0,005 հա մակերեսով հատվածը ճանաչել համայնքային սեփականություն: |