Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 12-ի թիվ 08 հերթական նիստի օրակարգը՝
1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 07-ի թիվ 78 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. <<Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի համայնքի ղեկավարի առաջարկած թեկնածուին համաձայնություն տալու մասին:
3. Համայնքային սեփականություն համարվող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
4. <<Մինորա>> մշակութային կենտրոնին գումար տրամադրելու մասին:
5. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 87-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: |