Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 1. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 20-ի <<Ծաղկաձոր համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Տող1140 - Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար <<6400.0 թիվը, փոխարինել 7400.0 թվով>>:
2) Տող1142 - Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար <<4000.0 թիվը, փոխարինել 8000.0 թվով>>:
3) Տող1152 - Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ <<16000.0 թիվը, փոխարինել 18000.0 թվով>>:
4) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում)հոդված 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) <<3000.0 թիվը փոխարինել 5000.0 թվով>>:
5) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում)հոդված 4252 (Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում) <<1000.0 թիվը փոխարինել 1600.0 թվով>>:
6) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված 5133 (Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր) <<3000.0 թիվը փոխարինել 3400.0թվով>>:
7) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ)հոդված 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) <<0.0 թիվը փոխարինել 1100.0 թվով>>:
8) Բաժին 4խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) <<1000.0 թիվը փոխարինել 1700.0թվով>>:
9) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված 4511 (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) <<41000.0 թիվը փոխարինել 42500.0 թվով>>:
10) Բաժին 6խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) <<200.0 թիվը փոխարինել 350.0թվով>>:
11) Բաժին 6խումբ 6 դաս 1 (Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) <<30000.0 թիվը փոխարինել 27250.0թվով>>:
12) Բաժին 8 խումբ 1 դաս 1 (Հանգստի և սպորտի ծառայություններ) հոդված 4261 (Գրասենյակային նյութեր և հագուստ) <<200.0 թիվը փոխարինել 1000.0թվով>>:
13) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 4237 (Ներկայացուցչական ծախսեր) <<900.0 թիվը փոխարինել 2900.0թվով>>:
14) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված 4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) <<1200.0 թիվը փոխարինել 2000.0թվով>>:
15) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) <<0.0 թիվը փոխարինել 1500.0թվով>>:
16) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված 4891 (Պահուստային միջոցներ) <<2837.2 թիվը փոխարինել 1037.2 թվով>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|