Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝
- Համլետ Ասատուրի Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող քաղաք Ծաղկաձոր, Վլադիմիր Հարությունյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05122019-07-0031, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0061) 0.4104 հա մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 1 616.76 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ քաղաք Ծաղկաձոր, Վլադիմիր Հարությունյան փողոց թիվ 5/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19122019-07-0085, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0792), 0,324012 հա ընդհանուր մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը:
-
Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 14 658 303 (տասնչորս միլիոն վեց հարյուր հիսունութ հազար երեք հարյուր երեք) ՀՀ դրամ:
|