Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
625

28 հոկտեմբեր 2021թ.

 

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ  հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրահանգի 10-րդ կետով`


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կատարել Ծաղկաձոր  համայնքի  կադաստրային քարտեզում Աշխեն Խանզադյանին  սեփականության իրավունքով պատկանող, Մայիսյան փողոց թիվ 32/2 (կադաստրային ծածկագիր 07-005-0008-0036) ծածկագրով հողամասի  սահմանների և երկրաչափական պատկերի ուղղումը` հիմք ընդունելով որակավորող  <<Գեոլենդ>>ՍՊԸ-ի կողմից փաստացի չափագրման հիման վրա կազմված հողամասի  հատակագիծը:

2.Քանի որ հողամասի գծային չափերը նախկինում սխալ են պատկերվել,  հիմք ընդունել փաստացի օգտագործվող տարածքի չափագրման հիման վրա կազմված հատակագիծը և ապահովել սեփականության իրավունքով Աշխեն Խանզադյանին պատկանող 0,28 հա մակերեսը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home