Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 
619

26 հոկտեմբեր 2021թ.

 

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ,Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով  Աննա Ալբերտի Այվազյանի դիմումը`


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Օրինականացնել Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 36 հասցեում գտնվող, Աննա Ալբերտի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 183,68 քառ.մ արտաքին մակերեսով առևտրի սրահը:
  2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  3. Շինության օրինականացման համար սահմանել վճար` 1 177 756 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր հիսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002478 հաշվեհամարին:
    4.Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց թիվ 36 հասցեում գտնվող 0,0163 հա մակերեսով հողամասի գործառական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոփոխել և պատկերել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամաս:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

list of all std where can i get free std testing std tests at home
list of all std transmitted disease std tests at home