Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 17-ի N 1/փ-53 եզրակացությունը՝ 1.Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծում կատարել հետևյալ փոփոխությունը՝ Ծաղկաձոր համայնք, Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Ինտրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 0,18 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի:
2.Նշված փոփոխությունը կատարել նաև համայնքի կադաստրային քարտեզում՝ 07-005-0026-0086 կադաստրային ծածկագրով պատկերված հողամասի 0,18 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերից փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերի: |