|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2016 թվականի N 95 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48 1 հոդվածով՝
-
Մրցույթով կառուցապատման իրավունքով 30 տարի ժամկետով օգտագործման տրամադրել համայնքային սեփականություն համարվող քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, թիվ 6/10 հասցեում գտնվող, հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված 0,6983 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածկագիր 07-005-0023-0265/:
-
Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային չափ սահմանել 500 000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|
Կողմ -7 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|