Այսօր: Շաբաթ, 24 Օգոստոսի 2019թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.08.19 Սուբվենցիոն ծրագրով իրականացվելիք աշխատանքներ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, 
Տեղեկացնում ենք , որ Ծաղկաձորի համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով պատրաստվում է իրականացնել Ծաղկաձորի մանկապարտեզի բակային տարածքի վերանորոգման, արվեստի դպրոցի նոր մասնաշենքի կառուցման և փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:
Մրցույթներն արդեն հայտարարված են, և շուտով աշխատանքները կմեկնարկեն:

19.08.19 ՀՀ ոստիկանության զորքերում առկա շարքային պայմանագրային զինծառայողների թափուր հաստիքների վերաբերյալ

Հարգելի քաղաքացիներ

ՀՀ ոստիկանության զորքերում  առկա են  շարքային պայմանագրային զինծառայողների թափուր հաստիքներ:

Ծառայության պայմաններին մանրամասն ծանոթանալու  համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության զորքերի կադրերի բաժին:

Հասցե՝ ք. Երևան,Դավթաշեն 2-րդ թաղամաս, 62/26,հեռախոս՝ 010-37-03-28:

05.08.19 Համահայկական խաղեր 2019

Սկսվում է Համահայկական 7-րդ ամառային խաղերը

 Այս տարի կնշվի խաղերի 20-ամյակը: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցութային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում:

Այս խաղերը տարբերվելու են մյուսներից՝ լինելով լավագույնը, խորհրդանշելով ՀՀ-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնությունը:

Այս խաղերում չեն լինելու պարտվողներ՝  հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու է  միասնականությունը,  կամքն ու վճռականությունը: 

 

02.08.19 <<Оранжевое Кобулети-2019>> միջազգային փառատոն

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի պատրաստակամությամբ և աջակցությամբ՝ Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի պարային համույթի սաները՝ Արփինե Պողոսյանի ղեկավարությամբ, այս տարի ևս մասնակցեցին <<Մինորա>>մշակութային կենտրոնի միջնորդությամբ Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայացած <<Оранжевое Кобулети-2019>> միջազգային փառատոնին՝ զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը:

17.07.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը  և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով  Ծաղկաձորի համայնքապետարանում 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Անտառային 1-ին թաղամաս, թիվ 10 և 10/1 հասցեներում բազմաֆունկցիոնալ  համալիրի կառուցման վերաբերյալ:

    Նախագծային փաստաթղթերին Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները կարող են ծանոթանալ Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում:

13.06.19 Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը՝ Ծաղկաձոր համայնքում

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն (ՀԱՊԿ) հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կազմակերպել էր հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը:

Փառատոնին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, ովքեր չափեցին իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ, լող մարզաձևերում:

Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 11-ին, փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը` հունիսի 13-ին:
Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև Ծաղկաձորի համայնքապետ Արթուր Հարությունյանը և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:

10.06.19 Շաբաթօրյակ
  Ս/թ հունիսի 8-ին ‹‹Մաքուր Հայաստան›› ծրագրի շրջանակում տեղի  ունեցավ համապետական շաբաթօրյակ, որին մասնակցեց նաև Ծաղկաձոր համայնքը:  Շաբաթօրյակի ընթացքում համայնքապետարանի կոմունալ տնտեսության աշխատակիցները, համայնքապետարանի աշխատակիցները, մի շարք կազմակերպությունների և հյուրանոցների աշխատակիցները, քաղաքացիները և կամավորները շարժվեցին համայնքի տարբեր հատվածներ մաքրելու համար, ինչի արդյունքում լայնամասշտաբ մաքրման աշխատանքներ իրականացվեցին համայնքի գրեթե ողջ տարածքում։Զբոսաշրջության եւ ներդրումային գրավչության, ինչպես նաեւ հարմարավետության տեսանկյունից կարեւոր է, որպեսզի ապահովվի քաղաքների, գյուղերի, ճանապարհների եւ այգիների մաքրությունը:Ծաղկաձորի համայնքապետարանը ... Մանրամասն
1 2 3 4 5


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner