17.11.19
Նոյեմբերի 17-ին ուսանողների տոնն է` Ուսանողների միջազգային օրը
|
Սիրելի՛ ուսանողներ, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Ուսանողությունը յուրաքանչյուր պետության շարժիչ ուժն է, քանզի հենց այդ երիտասարդ մտավոր ներուժն է ապահովում գիտական մտքի զարգացումը և դառնում առաջընթացի կարևորագույն երաշխիք: Այս տոնը երիտասարդական եռանդի, ուրախության և խենթության խորհրդանիշն է: Մաղթում ենք առաջընթաց ուսումնական եւ գիտական նախաձեռնություններում, երջանկություն անձնական կյանքում, իսկ գործնական նախաձեռնություններում` անկոտրում կամք, լավատեսություն, աշխատասիրություն եւ անդադար վերելքներ։
|
|
14.11.19
Սեմինար-քննարկում
|
Այսօր «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ԲՀԿ-ն ի դեմս Կոտայք ինֆոտան, կազմակերպել էին «Կոտայքի մարզի համայնքապետարանների կայքերի մշտադիտարկման արդյունքները և կայքերում առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները» խորագրով սեմինար - քննարկում: Հանդիպման ընթացքում Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն ՀԿ-ի նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերի մշտադիտարկման արդյունքները, առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները:
|
|
11.11.19
<<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ>>
|
Նոյեմբերի 10-ը Հայաստանում սահմանվում է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր: Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 23-ամյակը։ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:
|
|
12.10.19
Մարզային շաբաթօրյակը Ծաղկաձոր համայնքում
|
Վաղ առավոտյան մեկնարկած մարզային շաբաթօրյակին մասնակցել են Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքապետարանին ենթակա կառույցներ, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ: Նմանատիպ շաբաթօրյակների պարբերաբար անցկացումը, նպաստում է ոչ միայն համայնքն ավելի մաքուր պահելու գործին, այլ նաև կրում է դաստիարակչական բնույթ՝ քաղաքացու մեջ սերմանելով սեփական քաղաքի հանդեպ սեր և հոգատարություն: աղբի դեմ, աղբի հետևից...
|
|
09.10.19
<<Լավագույն մարզական ընտանիք - 2019>>
|
Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ «Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև ՀՀ մարզպետներ: Հաղթողները պարգևատրվեցին համապատասխան կարգի հավաստագրերով և դրամական մրցանակներով:
|
|
04.10.19
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆի ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մանկավարժ լինելը եւ մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, հոգեւոր- բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա առջեւ: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր եւ գիտելիքի շտեմարան։ Սերունդ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որն անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման:Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական ...
Մանրամասն |
|
02.09.19
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՚ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մանավանդ առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են <<իմ դպրոցը>>: Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի դպրոցների սաներին միայն բարին մաղթենք: Թող կրթության տարիները նրանց համար լինեն բեղմնավոր, բովանդակալից, հաջողակ, բերկրանքով լի և երբեք չմոռացվեն:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |