Այսօր: Երկուշաբթի, 27 Հունվարի 2020թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.01.20 Ծաղկաձորի Լևիկ Հարությունյանի անվան լեռնադահուկային մանկապատանեկան մարզադպրոցի դահուկորդները նշեցին Ձյան համաշխարհային օրը

Ձյան համաշխարհային օրը (World Snow Day) 2012 թվականից սկսած նշվում է հունվարի նախավերջին կիրակի՝ որպես ձմեռային մարզաձեւերի օր:
Այս օրը նշելն իր մեջ ուրիշ խորհուրդ ունի. նպատակն է երեխաներին առավել մոտեցնել ձմեռային մարզաձևերին:
«Այսօրվա երեխաները հաճախ են ապագային նայում հոռետեսությամբ, ուստի հուսով ենք, որ այս միջոցառման եւ կազմակերպիչների անձնվիրության շնորհիվ կկարողանանք նրանց եւ նրանց ընտանիքներին ցույց տալ, թե որքան հաճույք կարող են ստանալ ձյան շնորհիվ՝ ըստ որում պահպանելով առողջ, անվտանգ եւ Էկոլոգիական ապրելակերպ>>:

06.01.20 ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ

 Հայ Առաքելական Սբ եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագը:
Պատարագին ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը,հավատավորներ։

Պատարագը մատուցում էր Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ Մեծ Ավետիս։

01.01.20 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի բարեկամներ, գործընկերներ՝
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով:
Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկալիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ, համախմբելով մեր ջանքերն ու կարողությունները՝ ավելի լավ ապագայի համար:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

17.11.19 Նոյեմբերի 17-ին ուսանողների տոնն է` Ուսանողների միջազգային օրը

Սիրելի՛ ուսանողներ,

Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Ուսանողությունը յուրաքանչյուր պետության շարժիչ ուժն է, քանզի հենց այդ երիտասարդ մտավոր ներուժն է ապահովում գիտական մտքի զարգացումը և դառնում առաջընթացի կարևորագույն երաշխիք:
Այս տոնը երիտասարդական եռանդի, ուրախության և խենթության խորհրդանիշն է:
Մաղթում ենք առաջընթաց ուսումնական եւ գիտական նախաձեռնություններում, երջանկություն անձնական կյանքում, իսկ գործնական նախաձեռնություններում` անկոտրում կամք, լավատեսություն, աշխատասիրություն եւ անդադար վերելքներ։

14.11.19 Սեմինար-քննարկում

Այսօր «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ԲՀԿ-ն ի դեմս Կոտայք ինֆոտան, կազմակերպել էին «Կոտայքի մարզի համայնքապետարանների կայքերի մշտադիտարկման արդյունքները և կայքերում առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները» խորագրով սեմինար - քննարկում: Հանդիպման ընթացքում Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն ՀԿ-ի նախագահ Գրիշա Խաչատրյանը ներկայացրեց Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերի մշտադիտարկման արդյունքները, առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները:

11.11.19 <<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐ>>

  Նոյեմբերի 10-ը Հայաստանում սահմանվում է որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր: Լրացավ Հայաստանում տեղական ինքնակառավարման 23-ամյակը։

  Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

  Միջոցառմանը ներկա էր նաեւ Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:

12.10.19 Մարզային շաբաթօրյակը Ծաղկաձոր համայնքում

Վաղ առավոտյան մեկնարկած մարզային շաբաթօրյակին մասնակցել են Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքապետարանին ենթակա կառույցներ, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, ինչպես նաև համայնքի բնակիչներ:
Նմանատիպ շաբաթօրյակների պարբերաբար անցկացումը, նպաստում է ոչ միայն համայնքն ավելի մաքուր պահելու գործին, այլ նաև կրում է դաստիարակչական բնույթ՝ քաղաքացու մեջ սերմանելով սեփական քաղաքի հանդեպ սեր և հոգատարություն:
    աղբի դեմ, աղբի հետևից...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner