Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.20 ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ՝ 2020-21ԹԹ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի դպրոցականներ,հարգելի մանկավարժներ և ծաղկաձորցիներՇնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Հիշարժան այս օրը, խորհդանշելով գրի ու գրականության, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը, միաժամանակ պարտավորեցնում է որքան հնարավոր է շատ գիտելիք ձեռք բերել, հարստացնել սեփական ֆիզիկական և մտավոր ունակությունները՝ մեր անկախ պետականության հետագա ամրապնդման, ազգային արժեքներին հավատարիմ և պետականության զգացում կրող մեր երկրի վաղվա քաղաքացիներ լինելու համար:Համոզված եմ, որ կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ուսուցման գործընթացում նոր և ոչ ստանդարտ մեթոդների կիրառումը, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց ազգանվեր առաքելություն ... Մանրամասն
01.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը  և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով , տեղեկացնում ենք, որ Ծաղկաձոր համայնքում  ՀՀ Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փողոց, թիվ 1/2  հասցեում ՝ <<ԼԵԳԱԼ>> ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է հյուրատնային համալիրի կառուցում:

    Նախագծային փաստաթղթերին Ծաղկաձոր համայնքի բնակիչները և շահագրգիռ կազմակերպությունները կարող են ծանոթանալ Ծաղկաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում:

 

31.07.20 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մինչև 150 մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնման գործընթացը կենտրոնացված կարգով կազմակերպելու է ՀՀ Կոտայքի մարզպետարանը .2020 թվականին Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից ներկայացված հետևյալ սուբվենցիոն ծրագրերի հայտերի բացումը, որոնց գնման գործընթացը կազմակերպում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը , տեղի կունենա ս/թ օգոստոսի 6-ին , ժամը 11:00-ին.Ծաղկաձոր համայնքի Չարենցի փողոցի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ:Գերեզմանների տարածքի ճանապարհների ասֆալտապատում, ավտոկայանատեղի կառուցում:Նոր թաղամասի ճանապարհի կառուցում, կապիտալ վերանորոգում:Ծաղկաձոր ... Մանրամասն
25.06.20 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Այսօր աշխատանքային այցով Ծաղկաձոր համայնք էր եկել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ տեղում անձամբ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին.

01.06.20 Սիրելի՛ երեխաներ,
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, որը մեզանում վերածվել է բացառապես մանուկների տոնի: Ծաղկաձորի համայնքապետարանը շնորհավորում է բոլորիդ՝ հենց ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան, ապրեն անհոգ կյանքով և հասնեն իրենց երազանքին:Ծաղկաձորի համայնքապետարանն էլ իր հերթին անում է հնարավորը, որ ձեր առօրյան լինի հետաքրքիր, ձեր բակն ու, ընդհանրապես, շրջապատող միջավայրը, մեր ամբողջ համայնքը լինի հարմարավետ ու գեղեցիկ նաև ձե՛զ համար:Մենք համոզված ենք, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր համայնքը, և ուզում ենք, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է, և դո՛ւք եք ... Մանրամասն
28.05.20 Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

Համայնքում օրը սկսվեց հիշատակի արարողությամբ: Համայմքապետարանի աշխատակիցների եւ բնակիչների կողմից ծաղկեպսակ դրվեց հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին։

27.05.20 Վ. Հարությունյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ

➡️Ծաղկաձոր համայնքում լայն թափով ընթանում են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

➡️Կատարվում է Վ. Հարությունյան փողոցի մանրահատիկ ասֆալտի երկրորդ շերտի աշխատանքները։

➡️Հիշեցնեմ, որ աշխատանքների մի մասն իրականացվել էր նախորդ տարի:

➡️Ի դեպ, 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսում ենք Ծաղկաձորում իրականացնել նաև ներհամայնքային մի շարք փողոցների, մայթերի վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner