Այսօր: Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2020թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.20 Սիրելի՛ երեխաներ,
Աշխարհի շատ երկրներում այսօր նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, որը մեզանում վերածվել է բացառապես մանուկների տոնի: Ծաղկաձորի համայնքապետարանը շնորհավորում է բոլորիդ՝ հենց ձե՛ր լուսավոր ու պայծառ տոնի առթիվ:Բոլոր մեծերի ցանկությունն է, որ երեխաներն ապահով մանկություն ունենան, ապրեն անհոգ կյանքով և հասնեն իրենց երազանքին:Ծաղկաձորի համայնքապետարանն էլ իր հերթին անում է հնարավորը, որ ձեր առօրյան լինի հետաքրքիր, ձեր բակն ու, ընդհանրապես, շրջապատող միջավայրը, մեր ամբողջ համայնքը լինի հարմարավետ ու գեղեցիկ նաև ձե՛զ համար:Մենք համոզված ենք, որ դուք բոլորդ էլ շատ եք սիրում մեր համայնքը, և ուզում ենք, որ նրան վերաբերվեք մեծի, տանտիրոջ նման, քանի որ այն իրականում հենց ձե՛րն է, և դո՛ւք եք ... Մանրամասն
28.05.20 Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

Համայնքում օրը սկսվեց հիշատակի արարողությամբ: Համայմքապետարանի աշխատակիցների եւ բնակիչների կողմից ծաղկեպսակ դրվեց հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին։

27.05.20 Վ. Հարությունյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ

➡️Ծաղկաձոր համայնքում լայն թափով ընթանում են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

➡️Կատարվում է Վ. Հարությունյան փողոցի մանրահատիկ ասֆալտի երկրորդ շերտի աշխատանքները։

➡️Հիշեցնեմ, որ աշխատանքների մի մասն իրականացվել էր նախորդ տարի:

➡️Ի դեպ, 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսում ենք Ծաղկաձորում իրականացնել նաև ներհամայնքային մի շարք փողոցների, մայթերի վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքներ։

25.05.20 Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի շնորհավորական ուղերձը 2019-2020թթ ուս. տարվա վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ, այս օրը տոնական ու հիշարժան է բոլորիս համար, քանզի դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ 12 տարի շարունակ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին:Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում:Դուք ավագ սերնդի հաղթանակների ու ձեռքբերումների ժառանգորդներն եք և պատվով պետք է շարունակեք մեր երկրի անկախության ու հզորացման կարևոր գործընթացը:Ձեր ապագա մասնագիտությունը ընտրելիս՝ միշտ հիշե՛ք, որ ժամանակակից աշխարհում բազմակողմանի և հիմնավոր կրթությունը մեծ հարստություն է և յուրաքանչյուր անհատի ապագան կանխորոշող գործոններից մեկը:Համոզված ... Մանրամասն
22.05.20 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱՐԳՐԵՐ
ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։ Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-ից 70 տոկոսի չափով։📌📌2020 ... Մանրամասն
21.05.20 Ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձոր  համայքի Վլադիմիր Հարությունյան փողոցում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ; Ընթացիկ աշխատանքներին այսօր հետևել է համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:

Բարեկարգ, ներկայանալի փողոցներն ու ճանապարհները յուրաքանչյուր համայնքի այցեքարտն են:
Ծաղկաձոր համայնքում տեղական իշխանությունն էլ ճանապարհաշինական ծրագրերը դիտարկում են առաջնահերթությունների ցանկում...

09.05.20 Շնորհավորական ուղերձ

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը շնորհավորում է Մայիսի 9–ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում արևշատություն, անսպառ եռանդ,որոնցով մեր Հայաստան աշխարհը առավել կշենանա ու կհզորանա։ Մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել են ճակատագրական պահեր ու մարտահրավերներ, որոնց հաղթահարել ենք մեր հզոր կամքով ու միասնականությամբ և շարունակելու ենք նույն կերպ ամրապնդել մեր պետականությունը։ Այդպես է եղել Մայիսյան Ավարայրին, Մայիսյան Սարդարապատին, Մայիսյան Հայրենականին ու Մայիսյան Շուշիին և դեռ էլի Մայիսներ կլինեն...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Ծաղկաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9

(+374 223) 6-04-02, 6-04-03

tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.a

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner