Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.04.24 Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառւմ
📍 «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ հերթական ուրախ և տոնական միջոցառում ՝ նվիրված 5 տաղավար տոներից Սուրբ Հարությանը:
👼Տոնի խորհրդին համահունչ ձևավորված էր սեղանը, սաները երգեցին, ցույց տվեցին ձեռք բերած գիտելիքները, խանդավառությամբ բացատրեցին տոնի խորհուրդը, ի՞նչ է խորհրդանշում ձուն, նրա կարմիր գույնը և տվեցին զատիկ բառի բացատրությունը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
📌Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը եզրափակիչ խոսքում կարևորեց քրիստոնեության դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում և հորդորեց պահել, հզորացնել հավատը առ 🙏Հիսուս Քրիստոս:
31.03.24 Ճրագալույցի Սուրբ Պատարագ
📣🙏⛪️«Քրիստոս հարյավ ի մեռելոց».
«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»
 🟢Հողմը փչեց ի հարավեն,Ազատվեցին դաշտք ձյուներեն,Բերկրություն է ամեն տղոց,📣🙏⛪️«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
🟢Առուները խոխոջացին,Ծառերն ահա բողբոջեցին,Օդը լի է ձայնիվ թռչնոց,📣🙏⛪️«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
🟢Տղա, աղջիկ ուրախ, զվարթ,Փթթեցին զերդ կոկոմ վարդ,Ոխ, քեն չունի սիրտը մարդոց📣🙏⛪️«Քրիստոս յարեավ ի մեռելոց»:
👼ԲԱՐԻ ԱՎԵՏԻՍ ԲՈԼՈՐԻՍ👼
24.03.24 Ծաղկազարդ

🌿🙏⛪️🌿Բարի և Օրհնյալ Ծաղկազարդ🌿⛪️🙏🌿

📅Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է 🌿Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` 🌱ձիթենու և 🌱արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով.
✅ «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:
🌱🌿Ծաղկազարդը հռչակվել է նաև 👦👧մանուկների 👼Օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով.
✅«Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: 

20.03.24 Շնորհակալագրրի հանձնում
Այսօր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը շնորհակալագրեր հանձնեց մշակույթի և սպորտի ոլորտներում իրենց լավագույնս դրսևորած համայնքի ներկայացուցիչներին:Պարգևատրվեցին՝Դավիթ Բադալյանը՝ ՌԴ-ի Կուսա քաղաքում կայացած Եվրասիական սպորտային միջազգային մրցույթի պատանեկան առաջնությունում լեռնադահուկային սպոտի 1-ին տեղի մեդալին արժանանալու համար:Ժիրայր Առաքելյանը՝ Եվրոպական ուսանողական առաջնությունում լեռնադահուկային սպոտի թիմային III-րդ տեղը զբաղեցնելու համար:Մեղրաձորի Ս. Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրեն Գոհար Գոգոլյանը՝ ազգային մշակույթի պահպանմանն ուղղված միջհամայնքային միջոցառումներ կազմակերպելու համար:Մեղրաձորի Լ. Գալստյանի անվան ՆՈւՀ-ի տնօրեն Արմինե Նազարյանը՝ մատաղ սերնդին ... Մանրամասն
18.03.24 Հանդիպում Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի և շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելի հետ
2024 թվականի մարտի 15-ին Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին և Շվեյցարիայի Թխուանե գյուղաքաղաքի քաղաքապետ Գի Լավողելին:
🟢Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
🤝Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում ներկաները կիսվեցին մտքերով և ձեռք բերվեց համաձայնություն🗂՝ հետագա համագործակցության համար:
14.03.24 Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ:
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ:2024 թվականի մարտի 13-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր բնակավայրի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման ծրագիրն իրականացվում է 2023 թվականին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված համայնքների անվտանգային խնդիրների լուծման աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Զբաղվածության ծրագիր
Ծաղկաձոր քաղաքի ասֆալտապատման աշխատանքներ
Ծաղկաձոր
Զբաղվածության ծրագիր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner