<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանև փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ Կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի, Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ9) տեղի կունենա <<Ծաղկաձորի հացատուն>> ՍՊ ընկերության, Կոտաքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոց 17 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):