2022 թվականի ապրիլի 21-ին ժամը 15:00-ին Ծաղկաձորի համայնքապետարանում /քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9/ հրավիրում ենք հանրային բաց լսումների և քննարկումների՝ Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի քննարկման համար: Նախնական ներկայացվել են հետևյալ հայտերը՝
1) Ծաղկաձոր համայնքի արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքներ,
2) Ծաղկաձոր համայնքի Խաչիկ Մուրադյան փողոցի մի մասի և Մհեր Մկրտչյան փողոցին զուգահեռ ճանապարհի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,
3) Ծաղկաձոր համայնքի Սարալանջի փողոցից դեպի Նոր Թաղամաս տանող ճանապարհի և Նոր Թաղամասի փողոցների կառուցման և կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,
4) Ծաղկաձոր համայնքի տարածքում կանգառների կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքներ,
5) Ծաղկաձոր համայնքի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցների հենապատերի վերակառուցման աշխատանքներ,
6) Ծաղկաձոր համայնքի <<Նախադպրոցական ուսումնական հաստատություն>> Համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման աշխատանքներ,
7) Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներում ջրահեռացման առուների հիմնանորոգման աշխատանքներ,
8) Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի 1-ին փողոցի, Հանքավան գյուղի 3-րդ փողոցի և Փյունիկ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,
9) Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու , 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի և 2-րդ փողոցների կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,
10) Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ գյուղի 4-րդ փողոցի կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,
11) Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի 2-րդ, 5-րդ և 8-րդ փողոցների կապիտալ վերանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ,
12) Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի 1-ին փողոց, 1-ին փողոց 11 նրբանցք, 11 փողոց 4-րդ նրբանք, 9-րդ փողոց 4-րդ նրբանցք և 9-րդ փողոցներում, Արտավազ գյուղի 2-րդ փողոցում և Մարմարիկ գյուղի 4-րդ փողոցում ջրահեռացման առուների հիմնանորոգման աշխատանքներ:
13) Ծաղկաձոր համայնքի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ:
Ձեր կարծիքներն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել ստորև