Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 157-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված «4222» (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) «1000.0» թիվը փոխարինել «2000.0» թվով: 2) Բաժին 1 խումբ 1 դաս 3 (Արտաքին հարաբերություններ) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «1000.0» թիվը փոխարինել «2000.0» թվով: 3) Բաժին 4 խումբ 2 դաս 4 (Ոռոգում) հոդված «4213» (Կոմունալ ծառայություններ) «0.0» թիվը փոխարինել «1720.0» թվով: 4) Բաժին 4 խումբ 2 դաս 4 (Ոռոգում) հոդված «4823» (Պարտադիր վճարներ) «0.0» թիվը փոխարինել «139.0» թվով: 5) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ- ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «117674.2» թիվը փոխարինել «127058.7» թվով: 6) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4239» (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) «0.0» թիվը փոխարինել «700.0» թվով: 7) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4241» (Մասնագիտական ծառայություններ) «0.0» թիվը փոխարինել «700.0» թվով: 8) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «4823» (Պարտադիր վճարներ) «110.0» թիվը փոխարինել «400.0» թվով 9) Բաժին 9 խումբ 5 դաս 1 (Արտադպրոցական դաստիարակություն) հոդված «4511» (Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) «20358,0» թիվը փոխարինել «25054,0» թվով: 10) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «189457.8» թիվը փոխարինել «169828.3» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |