Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27- ի <<Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> թիվ 221-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Տող 1261 - Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) <<293814.5>> թիվը փոխարինել <<519686.1>> թվով:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված <<4215>> (Ապահովագրական ծախսեր ) <<200.0>> թիվը փոխարինել <<215.0>> թվով:
3) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված <<4261>> (Գրասենյակային նյութեր ) <<1700.0>> թիվը փոխարինել <<1710.0>> թվով:
4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված <<5113>> (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում ) <<639862.8>> թիվը փոխարինել <<666096.9 >> թվով:
5) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված <<4215>> (Ապահովագրական ծախսեր ) <<300.0>> թիվը փոխարինել <<800.0>> թվով:
6) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված <<5112>> (Շենքերի և շինությունների կառուցում) <<400 000.0>> թիվը փոխարինել <<599637.5 >> թվով:
7) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված <<4239>> (Ապահովագրական ծախսեր ) <<5000.0>> թիվը փոխարինել <<4475.0>> թվով:
8) Բաժին 10 խումբ 7 դաս 1 (Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված <<4727>> (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) <<4200.0>> թիվը փոխարինել <<3400.0>> թվով:
9) Բաժին 10 խումբ 7 դաս 1 (Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված <<4729>> (Այլ նպաստներ բյուջեից) <<6000.0>> թիվը փոխարինել <<6800.0>> թվով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից